Կայծակը հարվածել է Բրյուսել-Երևան չվերթի ինքնաթիռին,բոլոր…

Brussels Airlines ավիաընկերության Բրյուսել-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից հետո ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան` կայծակի հարվածի պատճառով։

Այս մասին տեղեկացնում է aviation24.be-ը։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին։
180 ուղևորների տեղափոխող A-320 ինքնաթիռը Բրյուսելի օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 13:55–ին։

22 500 ոտնաչափ բարձրության վրա` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության երկնքում տեղի ունեցած պատահարից հետո օդաչուները շտապ որոշում են կայացրել վերադառնալ Բրյուսելի օդանավակայան, որտեղ ինքնաթիռի անվտանգ վայրէջքն ապահովելու համար արդեն ներկա են եղել հրշեջները։
Պատահարի հետևանքով թռիչքը հետաձգվել է 24 ժամով, ուղևորները տեղավորվել են մոտակա հյուրանոցներում։

Հետաձգված չվերթը կայացել է այսօր` դեկտեմբերի 29-ին, Երևանի ժամանակով ժամը 20։38–ին։