Սուրեն Պապիկյանն ընտրյալ ունի.

Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ կառավարական առանձնատները շուտով կհամալրվեն նոր բնակիչներով։

Լրատվամիջոցը նշում է, որ այնտեղ են պատրաստվում տեղափոխվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընտանյոք հանդերձ, և նորանշանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս պահին այնտեղ են բնակվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի ընտանիքները։ Վերջինս ԱԺ նախագահի պաշտոնը թողնելուց հետո, ենթադրվում էր, որ պետք է լքի կառավարական ամառանոցները, սակայն ոտքը կախ գցեց այնքան, մինչև արտգործնախարար նշանակվեց:

Առհասարակ, կառավարական առանձնատներում բնակվելու իրավունք ունեն Անվտանգության խորհրդի անդամները, սակայն այնտեղ, որպես կանոն, բնակություն են հաստատում Նիկոլ Փաշինյանի հրավերով:

Ի դեպ, այս կազմից միայն Սուրեն Պապիկյանն ընտանիք չունի, սակայն արդեն ընտրյալ ունի և, ըստ ամենայնի, շուտով կամուսնանա, հայտնում է թերթը։