Իրանը փակել է սահմանը Հայաստանի հետ

Իրանը փակել է ցամաքային սահմանը հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ օմիկրոնի լարվածության պատճառով

«Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային շտաբի և ՆԳՆ հրամանի համաձայն՝ օմիկրոնի շտամի տարածումը կանխելու նպատակով այսօրվանից 15 օրով ուղևորների համար փակ կլինի ցամաքային սահմանը հարևան երկրների հետ։ », — ասել է իրանական մաքսատան պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլա Լաթիֆին:

Պաշտոնյան ասել է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի, Աֆղանստանի, Իրաքի, Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի նկատմամբ սահմանափակումների։