Ի՞նչ ենք ուզել գերեվարված ադրբեջանցի զինվորներին վերադարձնելու դիմաց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ինչի՞ դիմաց են օրերս Ադրբեջանին վերադարձվել ՀՀ տարածքում գերեվարված ադրբեջանցի երկու զինծառայողները։

«Մենք վերադարձրել ենք առանց նախապայմանների և որևէ բանի դիմաց չենք վերադարձրել։ Ինչո՞ւ, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված։ Մենք մեր դիրքորոշմամբ ի ցույց ենք դրել մեր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին և կանոններին»,- ասաց Փաշինյանը