Քամին կուժգնանա, բուք ու մերկասառույց կլինի. եղանակի տեսություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից զգուշացնում են, որ դեկտեմբերի 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։
«Էս ինչ զուլում բերեցիր». Սուրենյանի գրառումը «փոթորիկ» է առաջացրել համացանցում
Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության տարածքում 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին հյուսիս-արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 22-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-26-ը գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 10-12 աստիճանով։
Ավելի քան 3 հազար ավտոմեքենա սպասում է, որ Լարսի ճանապարհը բացվի
Երևան քաղաքում դեկտեմբերի 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում դեկտեմբերի 22–ի գիշերը կլինի 3-5 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի -1….+1 աստիճան։