ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ․ Սիրված երգիչը մահացավ

Հանրահայտ երաժիշտ Կառլոս Մարինը հիսուներեք տարեկանում մահացել է։ Այս մասին տեղեկությունը հայտնել են նրա երաժշտական ընկերներից երեքը՝ Դեյվիդ Միլլերը, Սեբաստիեն Իզամբարդը և Ուրս Բյուլերը, որոնց հետ Կառլոս Մարինը կազմել էր Իլ Դիվո փոփ-օպերային խումբը։

Երաժիշտներն առցանց հիշատակի և հրաժեշտի արարողություն են կազմակերպել՝ իրենց հարգանքի ու գնահատանքի խոսքն ասելով հեռացած երաժիշտ ընկերոջ մասին։

Ընկերները հիշել են, թե նա որքան էր սիրում կյանքը: Նա սիրում էր ելույթ ունենալ և միշտ այնքան շատ բան ուներ ասելու։

Դեռ 2015 թվականին կազմակերպած համերգի ժամանակ Մարինն ասել է, թե «հպարտ է», որ կարողացել է մարդկանց հետ կապ հաստատել երաժշտության միջոցով։

«Երգիչ լինելը լավ բան է, երբ կարող ես մարդկանց հետ կապ հաստատել երգի միջոցով և օգտագործել քո ձայնը՝ քո պատմությունը պատմելու համար: Դա լավ է, և դա այն է, ինչով ես իսկապես հպարտ եմ»,- ասել է երաժիշտը:

Մինչև 2009 թվականը Մարին ամուսնացած էր ֆրանսիացի երգչուհի Ժերալդին Լարրոզայի հետ։ Երաժիշտը երեխաներ չունի