Երևանի դպրոցներից մեկում ծնողը հարձակվել է ուսուցչուհու վրա և փորձել խեղդե՞լ.

ArmDaily.am-ին հասած տեղեկություններով՝ օրեր առաջ Երեւանի դպրոցներից մեկում արտակարգ դեպք է գրանցվել։ Արաբկիր վարչական շրջանում գտնվող դպրոցում կենսաբանության ուսուցչուհին նկատողություն է արել աշակերտին, վերջինս պատասխանել է ուսուցչուհուն «արա»-ով, ուսուցչուհին սաստել է նրան։ Դեպքի հաջորդ օրն աշակերտուհու ծնողը եկել է դպրոց և հարձակվել է ուսուցչուհու վրա՝ փորձելով խեղդել։ Դեպքը բուռն արձագանք է ստացել դպրոցում, ուսուցչուհին, վախենալով իր անվտանգության համար, պնդել է, որ տնօրեն-ուսուցիչ-ծնող հանդիպմանը անպայման իրավապահ մարմիններից մարդ լինի։ Այս մասին գրում է ArmDaily.am լրատվականը:

Դպրոցի տնօրենը, սակայն, բարկացել է լրատվականի հարցից՝ շտապելով հերքել լուրը, հետո էլ վիճելով, թե ով է ձեզ իրավունք տվել նման նյութ գրել։ Լրատվականը կապ է հաստատել նաև ոստիկանության լրատվության բաժին՝ պարզելու, թե ոստիկանությունն ահազանգ ստացե՞լ է այս գործով։

«Ոստիկանության Արաբկիր բաժինն այս գործով ահազանգ չի ստացել»,-ասել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Լրատվակայքը շեշտում է, որ դեպքի մասին լուրը հավաստի է՝ մի քանի աղբյուրից ճշտած, բայց քանի որ պաշտոնապես այն չի հաստատվում, դպրոցը շահագրգռված է այդ մասին չխոսել, ոստիկանությունն էլ ահազանգ չի ստացել։ Ամեն դեպքում՝ դեպքը եղել է եւ այն լուրջ ուսումնասիրություն նյութ պետք է դառնա իրավասու մարմինների կողմից՝ առաջին հերթին ուսուցիչների անվտանգությունը, նրանց իրավունքները