1 զոհ, 4 վիրավոր, ի՞նչ է կատարվել

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110»-ի 69-ամյա ուղևոր Սասուն Զուռնաչյանը մահացել է, իսկ 41-ամյա վարորդը, 38-ամյա ուղևորուհին և «ՎԱԶ-21074»-ի 30-ամյա վարորդն ու 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Կատարվում է նախաքննություն: