Լավ լուր․Անհետ կորած համարվող զինվորը գտնվել է.Մանրամասներ

Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարվեցին տասնյակ զինծառայողներ։

 

 

«Փաստինֆո»

-ին Լոռու մարզի Դեբետ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը հայտնել է, որ այս պահին գերեվարված է համայնքի մեկ բնակիչ, որի ընտանիքը վերջերս անակնկալ զանգ է ստացել. Նոյեմբերի 16-ին գերեվարված դեբետցի զինծառայողը գրեթե երեք շաբաթ անց կապ է հաստատել ընտանիքի հետ։

 

«Պայմանագրային է, ամուսնացած է, մեկ մանկահասակ երեխա ունի։ Նրա հետ խոսել է կինը եւ եղբայրը։ Իմ տեղեկությունով՝ հեռախոսազանգ է եղել։ Կարևոր չէ՝ ինչ է ասել, ինչի մասին են խոսել, եթե ասել է՝ պարզ է ինչ հանգամանքներում տեղի ունեցած կլինի խոսակցությունը։ Ամեն դեպքում, հետաքրքրվեցինք, ձայնից էլ զգացել են՝ նորմալ էր, լավ է։ Ավելի շատ բան ասում է ձայնի տոնայնությունը, քան հենց խոսքերը»։

 

Մինչև օրս որքանով հետաքրքրվել էր համայնքապետը մի շարք կառույցներից, պայմանագրայինը անհետ կորածների ցուցակում էր և միայն զանգով է հաստատվել նրա՝ Բաքվում գտնվելու փաստը։

 

Իսկ հնարավոր վերադարձի մասին հստակ տեղեկություններ չկան։ «Հարազատների մոտ մի անհանգստություն կա, նրանք վերադառնան, հասնեն հայրենիք։ Գոնե ես տեղեկություն չունեմ, որ վաղը Փաշինյան-Ալիև հանդիպումից կախված է գերիների նոր խմբի վերադարձ կամ խոստում, որ այդ հանդիպումից հետո կվերադառնան»,- ասել է համայնքի ղեկավարը։

 

աղբուրը