Շտապ, պատգամավորի մեքենային կրակել են , արդյունքում….

 

Դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել է 10 հատ 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճ։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել դեկտեմբերի 11-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում հնչած կրակոցների փաստով։

Ըստ ՔԿ–ի` դեկտեմբերի 11-ին, ժամը 16։15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել Երևանի Վ.Դավթյան փողոցում կայանված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ` վնասելով այն:

Хачатур Сукиасян на одной из улиц Еревaна — Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021

Ցուցադրաբար լիցքավորել է մարտական ատրճանակն ու կրակել. Սուքիասյանի եղբայրը կկալանավորվի

 

Դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել է 10 հատ 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է կրակոցներից առաջացած 12 հետք:

Նույն օր տղամարդը կրակոցներ է արձակել նաև Արաբկիր 17 և Ռիգա փողոցների հատման վայրում գտնվող խանութի մոտ, որտեղ դեպի օդ է կրակել ու դիմել փախուստի:

Բարեբախտաբար, կրակոցներից ոչ ոք չի տուժել։

Իրավապահները պարզել են, որ կրակողը Երևանի 38-ամյա բնակիչ է:

Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:

Նշենք, որ մամուլի հրապխարակումների համաձայն` կրակոցներից վնասված ավտոմեքենան պատկանում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։

 

Աղբյուր