Երթուղայինները չեն աշխատում են, որն է պատճառը

Երևանում ավտոբուսների մի խումբ վարորդներ երթուղի դուրս չեն եկել։
Մեր տեղեկություններով՝ վարորդների բողոքի պատճառը մետաղադրամ ընդունող նոր սարքերն են, որոնց միջոցով պետք է կատարվի ուղեվարձի վճարումը։
Նշենք, որ կանգառներում մարդկանց մեծ կուտակումներ են առաջացել՝ մասնավորապես՝ Քանաքեռ-Զեյթունում ու Նորքի զանգվածներում։ Տրանսպորտի բացակայությունն անմիջապես ազդել է տաքսիների նվազագույն ուղեվարձերի վրա։
Նոր ավտոբուսները երևանյան երթուղի կմտնեն մի քանի փուլով. Մարությանը ներկայացրեց դրանք
Հիշեցնենք, որ Երևանում դեկտեմբերի 12-ին նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն է դուրս եկել երթուղի: Դրանք կսպասարկեն Երևանի 3, 20, 97, 99 ավտոբուսային երթուղիները։
Հավելենք, որ նոր ավտոբուսներում պետք է բարձրանալ առջևի դռնից ու նախօրոք վճարել՝ 100 դրամանոցը գցելով վճարման սարքի մեջ։

 

Աղբյուր