Փոխհրաձգություն ադրբեջանաիրանական սահմանին

Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության մամուլի կետրոնի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գյոյթեփե սահմանապահ ջոկատի սահմանապահ զորքերի ծառայողական տարածքում՝ Դաշքենդ գյուղի մոտակայքում, սահմանապահ ջոկատը հայտնաբերել է երկու անհայտ անձի, ովքեր փորձում ենխախտել պետական ​​սահմանը և ներթափանցել Ադրբեջանի տարածք։

Սահմանապահները նախազգուշական կրակոց են արձակել օդ։ Սակայն սահմանախախտները հրազենից կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ ու փորձել փախչել դեպքի վայրից։ Ադրբեջանցի սահմանապահները խախտողների նկատմամբ զենք են կիրառել և վնասազերծել նրանցից մեկին։ Ձեռնարկվում են միջոցառումներ սահմանախախտի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Մյուսի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 4270 տուփ Marlboro, Kent, More սիգարետ՝ երկու փաթեթով։
Դեպքի մասին տեղեկացվել է իրանական կողմին

Հղումը