Ավելի մահացու համաճարակ է սպասվում․ բրիտանացի գիտնական

Հաջորդ համաճարակը կարող է շատ ավելի մահացու լինել, քան COVID-19-ը, ասել է AstraZeneca պատվաստանյութի ստեղծման ետևում կանգնած գիտնականներից մեկը:

«Սա վերջին անգամը չէ, որ վիրուսը սպառնում է մեր կյանքին և ապրելակերպին: Ճշմարտությունն այն է, որ հաջորդ համաճարակը կարող է ավելի վատը լինել: Վիրուսը կարող է լինել ավելի վարակիչ, ավելի մահացու կամ երկուսը միասին», – ասել է Գիլբերտը Sky հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

Գիլբերտը խոսել է նաև նոր օմիկրոն կորոնավիրուսային շտամի մասին։

«Այս տարբերակը պարունակում է մուտացիաներ, որոնք արդեն հայտնի են, որ մեծացնում են վիրուսի փոխանցման ունակությունը։ Բայց կան լրացուցիչ փոփոխություններ, որոնք կարող են նշանակել, որ պատվաստանյութերի կամ այլ շտամներով վարակվելու հետևանքով առաջացած հակամարմինները կարող են ավելի քիչ արդյունավետ լինել օմիկրոնի կանխարգելման համար»,- ասել է նա։

Գիլբերտը կոչ է արել զգույշ լինել, քանի դեռ նոր կորոնավիրուսային շտամի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն հայտնվել:

 

Աղբյուր՝ lurer.com