Վարչապետը մասնակցել է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում քաղաքական գործիչ և գրող Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը։

 

Վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխխոսանակ Ռուբեն Ռուբինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ կառավարության այլ անդամներ:

 

Ավելի վաղը այցելել էին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

 

Վանո Սիրադեղյանի մահվան մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 16-ի երեկոյան: Լուրը հաստատել էին նրա ընտանիքի անդամները՝ որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը և կինը՝ Ռուզան Տոնոյանը: Նա 75 տարեկան էր:

 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սիրադեղյանի ընտանիքին, ցավակցություն հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել:

Հիշեցնենք նաեւ, որ, ՀՀ վարչապետի որոշմամբ, գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով եւ հաստատվել դրա անհատական կազմը: Հանձնաժողովը ղեկավարում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: