Տեղի ունեցшվ Ցnրի 9 հերnuների հnւղшրկшվnրությունը․ Հшվերժ փшռք ձեզ, Տղերք․ Տեսшնյութ

Երեկ անձրև էր գալիս, քույրս ասաց՝ մեկ տարի ու երկու ամսվա մեջ առաջին անձրևն է, որ հանգիստ եմ նայում»,- այս մասին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակում ասաց Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնի տղաներից մեկի մորեղբայրը՝ Եղիշե Զաքունցը։ Հերոսի հարազատը նշեց, որ որքան էլ ցավ են ապրում այսօր ծնողները, միևնույնն է, հանգստություն է իջել ընտանիքներում, երբ գտել են որդիներին, չնայած հույս ունեին, որ զավակները ողջ են լինելու։

 

 

«Մինչև այդ անձրև էր գալիս, մտածում էին, երեխաները անձրևի տակ են, ու՞ր են, ի՞նչ կարգավիճակում են, ոչ ոք չգիտի։ Երևակայի, սա ավելի հանգստություն կբերի, բայց շատ դժվար ու ծանր վիճակում ենք բոլորս գտնվում։ Ցանկացած ծնող հույս էր պահում, որ հնարավոր է երեխաները ողջ են, գերեվարված են։ Հիմա մենք երեխաներին կհանձնենք հողին»։

 

Զաքունցը նշեց, տղաներից ամեն մեկը անհատականություն էր, յուրաքանչյուրն իր բնավորությամբ տարբերվում էր, բայց երբ միասին էին՝ անբաժան ու միմյանց լրացնող էին։

 

«Երբ որ մամայի հետ խոսում էր, ասում էր՝ երկու բան եմ ուզում անեմ՝ գամ տուն, ծածկվեմ, նայեմ ձեզ ու գնամ բժշկական ինստիտուտ։ Տղաները շատ մոտ էին, հետո մենք ծնողներով միասնական դարձանք։ Արտակը խելացի, Սամվելը՝ հանաքչի, Արթուրը՝ կազմակերպիչ։

 

3STOPPED

Մեկը մեկին միացնող, մի ուժ էին միասին ստեղծում»։

 

Հերոսներին պատերազմի ավարտից մեկ տարի, երկու ամիս անց՝ նոյեմբերի երկուսին, ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցեց 11 զինծառայողի աճյուն։

 

«Տղաները մեր հերոսներն են։ Մեծ կռիվ են տվել Արա լեռում և մինչև դա էլ մեծ վնասներ են տվել ադրբեջանական կողմին։ Տղաներին հուղարկավորել էին այլ վայրում՝ իրենց տարածքից մի քանի կմ հեռավորության վրա»։

 

 

Մեծ ջանքեր ու աշխատանք ներդրվեց՝ հերոսների աճյունները գտնելու համար։ Նրանց վաղը կհանձնեն հողին։ Հերոսներից 4-ի աճյունները կամփոփվեն Եռաբլուրում, մյուսները մարզերից էին ու նրանց կհուղարկավորեն Արցախում, Տավուշի Մովսես գյուղում, Կոտայքում, Ապարանում և Շիրակի շրջանի Լանջիկ գյուղում։

Աղբյուր` Փաստինֆո