Արցախի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը սպանվել է

ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը, որն այսօր էր գերեվարվել ադրբեջանական զինծառայողների կողմից, սպանվել է։ Այս տեղեկությունն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, NEWS.am-ին հայտնեց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

 

 

Նա նշեց, որ դեռեւս մարմինը հակառակորդը չի փոխանցել հայկական կողմին։

ԱՀ ՄԻՊ-ն ասաց, որ իրենց դեռ անհայտ է, թե ինչպես է սպանվել Ճարտարի բնակիչը։

 

Մեր տեղեկություններով՝ քաղաքացին գերեվարվել էր իր անասուններին արածեցնելիս, քանի որ տեղանքում մոլորվել է։ Մոտ մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առեւանգել էին նրա կովերին եւ չէին վերադարձրել։ Մոտ 20 կով մնացել էր ադրբեջանցիների մոտ։