Նոր տեղեկություններ ադրբեջանցիների վրա պայթուցիկ սարք նետած Նորայր Միրզոյանի վիճակի մասին

Արցախի քննչական կոմիտեն տեղեկություններ չի տրամադրում նոյեմբերի 13-ին Շուշի քաղաքի անցակետում ադրբեջանցի զինծառայողների վրա պայթուցիկ սարք նետած Նորայր Միրզոյանի վերաբերյալ։

 

«Նախաքննությունը շարունակվում է, և նախաքննության գաղտնիքներից ելնելով՝ չենք կարող որևէ բան ասել», — այս մասին 24News-ին ասաց Արցախի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Նանար Պողոսյանը։ Պողոսյանը նշեց, որ Նորայր Միրզոյանի անվտանգությունից ելնելով՝ չի կարող հավելյալ որևէ տեղեկություն տալ։

 

24News-ի հետ զրույցում, Միրզոյանի կինը՝ Սուսաննան, ասաց, որ ամուսնուն հիվանդանոցում այցելել է։ «Մի փոքր առողջական խնդիրներ ունի, բուժում է ստանում։ Ստրեսի մեջ է, չի կարող խոսել», — եզրափակեց տիկին Սուսաննան։