Թուրքիայի աղետները շարունակվում են , հիմա էլ նավ է խորտակվել

Ստամբուլի ափերի մոտ սաստիկ վատ եղանակի պատճառով նավ է խորտակվել։ Այս մասին հայտնում է CNN Türk-ը։

 

Բացի այդ, Դենիզլի-Ստամբուլ ինքնաթիռը, որը մեկնել էր այսօր առավոտյան ժամը 9: 55-ին, փոթորկի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանի թռիչքուղու վրա: Չվերթը պետք է տևեր 1 ժամ 10 րոպե, բայց ինքնաթիռը վայրէջք է կատարել 3 ժամ 36 րոպե հետո մի քանի շրջան օդանավակայանի շուրջ պտտվելուց հետո։ Սա ուղևորների շջանում խուճապ է առաջացրել։

 

Իսկ Իզմիր նահանգի Կոնակի շրջանում ծովն ափերից դուրս է եկել և ջրասույզ արել մոտակա շրջանները։ Ջրով ողողված են ձեռնարկությունները, բնակելի տները։ Քամու արագությունը հասել է 11 կմ/ժ-ի: Իզմիրում լաստանավային հաղորդակցությունը դադարեցվել է: