Թուրքիայում կրկին աղետ է ։ Կան տուժածներ և զոհեր

Ստամբուլում փոթորկի պատճառով առնվազն 38 մարդ է տուժել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, քաղաքային իշխանությունները հայտնել են 4 զոհի մասին։

«Տարերային աղետի հետեւանքով 38 մարդ է վիրավորվել, ևս 4-ը զոհվել են», – ասված է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջիի հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ փոթորիկը ավիաչվերթների չեղարկման պատճառ էր դարձել։ Ինքնաթիռներն ուղարկվել են Անկարա և Իզմիր։