ՔԻՉ ԱՌԱՋ․ Արտակարգ դեպք Հայաստանում մի ամբողջ ընտանիք շտապ տեղափոխվել է հիվանդանոց․ Պատճառը․․․

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սրտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացիների:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:

 

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչներ, 15-ամյա Կարիեն Բ.-ն է, 17-ամյա Սյուզի Բ.-ն է, 13-ամյա Ռազմիկ Բ.-ն է և 38-ամյա Օֆիկ Գ.-ն է:

 

Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում իրենց գյուղի Իսակովի փողոցում գտնվող տանը տեղադրված գազի վառարանից:

 

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

1STOPPED

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: