Բեռնատարների հետ բախման հետևանքով ամբողջ ընտանիքը մահացել է (լուսանկարներ)

Ռուսաստանում՝ Օմսկի շրջանի Չելյաբինսկ – Նովոսիբիրսկ ավտոմայրուղում երկու բեռնատարների և Toyota-ի մասնակցությամբ վթարը ընտանիքի կյանք է խլել:  Նախնական տվյալներով, Volvo բեռնատարի վարորդը անհրաժեշտ տարածություն չի պահել և հարվածել է առջևից ընթացող Toyota Noah մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է 38-ամյա կին:   Բեռնատարի հարվածից Toyota-ն դուրս է եկել հանդիպակած գոտի և մխրճվել DAF բեռնատարի մեջ: Վթարից Toyota Noah-ի վարորդը, նրա ամուսինն ու անչափահաս դուստրը տեղում մահացել են: