2 զինծառայողի դի է գտնվել

Ջրականի տարածքում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2 դի.

 

Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ​​ծառայությունը։

 

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 13-ից որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված 1700 զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյուններ։