ՀՀ ՊՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչը նվաճել է չեմպիոնի կոչումը Թեհրանում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում։ Ազատ ոճի 70 կգ քաշային ըմբիշների պայքարում Արման Անդրեասյանը հաղթել է բոլոր մրցակիցներին եւ արժանացել ոսկե մեդալի:Մարզիկ-զինծառայողներ Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ) նվաճել են աշխարհի փոխչեմպիոնի կոչումներ եւ արժանացել  արծաթե մեդալների:  Հարություն Մանուկյանը (61 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ) արժանացել են բրոնզե մեդալների:

 

Հայաստանի պատվիրակության ազատ ոճայինները, ընդհանուր առմամբ, նվաճելով 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը (1-ին տեղ՝ Ռուսաստանի Դաշնություն, 2-րդ տեղ՝ Իրանի Իսլամական Հանրապետություն):