Ադրբեջանցի է սպանվել

Արցախի գրավյալ տարածքներում ադրբեջանցների՝ ականի վրա պայթելու հերթական դեպքն է տեղի ունեցել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ազերիշիգ» էներգաբաշխիչ ընկերության աշխատակից 1988 թվականին ծնված Մահիր Ռամիզ օղլու Աբիլովը Արցախի գրավյալ Քաշաթաղի շրջանում (Լաչին) ծառայողական պարտականությունները կատարելիս պայթել է հակահետևակային ականի վրա։
Նշվում է, որ Մահիր Աբիլովի աջ ոտքն անդամահատվել է։