Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Հարցաքննության ժամանակ 23-ամյա տղամարդը խոստովանել է, որ 2020 թվականի սեպտեմբերին որսի ժամանակ բռնել և դանակահարել է պատահական անցորդի։ Այս մասին հայտնել է «Հինգերորդ ալիքի» աղբյուրը։ Հարձակումից հետո կասկածյալը կտրել ու իր հետ տարել է դիակի մի մասը, բերել տուն, եփել ու կերել։ Նա մարմինը թաքցրել է խողովակի մեջ։Ավտոմեքենայի բեռնախցիկում հայ տղամարդու դի տեղափոխողը խոստովանել է սպանության և մարդակերության մեջ։ Հարցաքննության ժամանակ կալանավորն ասել է, որ մարդու միս համտեսելու փորձեր է կատարել դեռևս 2020 թվականին։ Նոյեմբերի 21-ին ՌԴ Լենինգրադի մարզում տեղի ունեցած վթարից հետո տղամարդու դիակը դուրս էր ընկել նրա մեքենայի բեռնախցիկից, գրում է dailystorm.ru-ն։