Հրապարակվել են հայ տղամարդուն սպանած մարդակերի խոստովանության կադրերը (տեսանյութ)

Համացանցում են հայտնվել հայ տղամարդուն սպանած 23-ամյա Եգոր Կոմարովի խոստովանության կադրերը: Վերջինս բերման էր ենթարկվել ՌԴ Լենինգրադի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, երբ բեռնախցիկից դուրս էր ընկել 50-ամյա երևանցի Արկադի Ղազինյանի դիակը։ Այս մասին հայտնում է REN TV-ն։

 

 

 

 

Հաղորդվում է նաև, որ Կոմարովը կարող է մարդակեր լինել։ Դատավարությունից առաջ նա խոստովանել էր, որ անցյալ տարվա սեպտեմբերին սպանել է 38-ամյա անծանոթ տղամարդու՝ իբր մարդկային միս ճաշակելու համար։ Ավելի ուշ նա սկսել է հերքել, թե կերել է սպանվածի մարմնի մասերը։