Ուժգին երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայում՝ Էրզրումի (Կարին) նահանգի Քյոփրյուքյոյի շրջանում, 4,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժի օջախը եղել է 6,9 կմ խորության վրա։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ևս Էրզրումում երկրաշարժ էր եղել 5,1 մագնիտուդ ուժգնությամբ։