Կրակոցներ Երասխում, ի ՞նչ է կատարվում

Երասխում բնակիչները կրակոցներ են լսել․ կան կուտակումներ․ Hraparak

 

Երեկ երեկոյան Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի բնակիչները կրակոցներ են լսել։ «Հրապարակ»-ի  հետ զրույցում Երասխի բնակիչը նշեց, որ մի քանի րոպե կրակոցներ են լսել, որից հետո այն դադարել է, ապա փոխանցեց, որ իր տեղեկություններով` թշնամին իր զինվորականների թիվը սահմանին ավելացրել է, կուտակումներ կան։

 

«Փորձեցինք զրուցել Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանի հետ, նա ասաց, որ  նման տեղեկություններ չունի եւ ինքը կրակոցներ չի լսել»,- այս մասին գրում է Hraparak.am-ը։

 

Նշենք, որ մի քանի օր է` թշնամին ակտիվացել է Սյունիքում եւ Տավուշում։ Սյունիքում տեղի ունեցած մարտի ժամանակ մենք զոհված եւ գերեվարված տղաներ ունենք, հակառակորդը եւս վնասներ ունի։