Ռազմաբժշկին դատում են, որ չունևոր քաղաքացիական անձանց է անվճար վիրահատել։

«Առավոտը» գրում է, որ Իջևանում ռազմաբժշկին դատում են, որ չունևոր քաղաքացիական անձանց է անվճար վիրահատել։

Ընդ որում քրեական գործը հարուցելուց հետո մարդը «պետությանը պատճառած վնասը» վերականգնել է (այսինքն չունևորների վիրահատության գումարն իր գրպանից վճարել է բյուջե)։ Գործը կարճել են։

Բայց չէ, դատախազությունը ստիպել է, որ գործը վերաբացվի ու հիմա շարունակում են դատել։

Այ այսպիսի «պայքար կոռուպցիայի դեմ», հայե՛ր ջան։

https://www.aravot.am/2021/11/19/1230330/