Այսօրվա երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել

Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով որոշ գյուղերում ավերածություններ են եղել: Այս մասին Էրզրումի նահանգապետը հայտնել է «Անադոլուին»: Նա մասնավորապես նշել է, որ իրենք հաղորդում են ստացել երկրաշարժի հետևանքով մի քանի գյուղերում ավերածությունների մասին, բայց զոհեր և վիրավորներ մասին դեռ տեղեկություններ չունեն։

Մեկ այլ գործակալությունն էլ ներկայացրել է երկրաշարժի հետևանքով առաջացած քարաթափումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի արեւելքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է 420 000 բնակչություն ունեցող Էրզրում քաղաքից դեպի արեւելք 56 կմ վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։