Քանի զինծառայող է գերեվարվել իրականում

Հայաստանի արևելյան ուղղությամբ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ, նրանցից մեկի ինքնությունը դեռ պարզվում է: Այսօր նման հաղորդագրություն էր տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ հայկական կողմը հայտատարել էր 13 հայ զինվորի գերեվարման ու ևս 24 զինծառայողի ճակատագրի անհայտ լինելու մասին։ Բայց այս պաշտոնական հաղորդագրություններից առաջ իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, թե հայկական կողմն ունի 15 զոհ։ Մինչ այս պահը պատգամավորը չի հստակեցրել, թե որտեղից իրեն նման տեղեկատվություն։ Այդ մասին մենք առավել մանրամասն գրել էինք մեր նախորդ հրապարակումներից մեկում։

Irakanum.am-ի՝ Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներն այլ տեղեկություններ են հայտնում։ Այսպես, մեզ հասած տեղեկատվության համաձայն զոհերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության հրապարակման ձգձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաստատված վարկած կա, որ իրականում հայ ռազմագերիների թիվը ոչ թե 13 է, այլ հասնում է մինչև 20-ի։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմին հաջողվել է գերեվարել շուրջ երկու տասնյակ հայ զինծառայողների։

Սա նշանակում է, որ պատգամավոր Աղաջանյանի հայտարարությունը զոհերի թվի վերաբարյալ կեղծ էր։

Սրանով էր նաև պայմանավորված այն հանգամանքը, որ Կառավարություն- Ազգային Ժողով հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ժամանակն է գերեվարման յուրաքանչյուրի դեպքի մասով քննություն իրականացնել։

Հավելենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները մարտերի հետևանքով գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ