ՀՐԱՏԱՊ․ ՔԻՉ ԱՌԱՋ․ Ճանաչված բժիշկը մահացավ․

Կյանքից հեռացել է ռենտգենաբան, մեր կենտրոնի բազմամյա աշխատակից Ցոլակ Դանիելյանը։

Նա իր կյանքի մեծ մասը (60 տարուց ավելի) նվիրել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնին։ Նա Հայաստանում ռենտգենաբանության հիմնադիր Վարֆոլոմեյ Ֆանարջյանի սաներից էր, աշխատել է նրա հետ, և ինքն էլ հետագայում կրթել է ռենտգենաբանների մի քանի սերունդ։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրինությունն ու ողջ անձնակազմը ցավակցում են սիրելի բժշկի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։

Ուռուցքաբանության ազգային կենտրոն