Պուտինի հրամանով մարդիկ են տարհանվում.

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Աֆղանստանից դուրս կբերի 380 մարդու: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

 

«Բացի ռուսներից, ինքնաթիռ են բարձրանում նաև Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ»,- նշված է հաղորդագրությունից։

Նշվում է, որ Քաբուլ է տարվել 108 տոննա մարդասիրական օգնություն։