ՊՆ հաղորդագրություն է տարածել

Տավուշի ուղղությամբ արձակված անկանոն կրակոցները լռեցվել էին ՀՀ ԶՈւ պատասխան գործողությունների արդյունքում։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Հայկական կողմը կրակոցներ չի արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում պաշտպանության նախարարությունը հերքեց Ադրբեջանի տարածած տեղեկությունները։