‼Հրատապ. Ադրբեջանը Հայաստանում նոր հենակետ տեղադրեց, այս անգամ՝ Կապան-Ճակատեն հատվածում

Հենց հիմա ադրբեջանցիների կուտակում կա Սյունիքում
Պարզվում է միջպետական ճանապարհին` Ճակատենում թշնամին նորից մի նոր հենակետ է տեղադրում

Կապանում ՏԻմ ընտրությունների նախօրեին ադրբեջանցիները տհաճ անակնկալ արեցի սյունեցիներին
Եթե նոր տեղադրվող հենակետը սկսի գործել հենց այս պահից, ապա հենց վաղվանից թշնամու կողմից շրջափակման մեջ կհայտնվի Ճակատեն գյուղը։

Ընդգծենք, այս նոր հենակետի տեղակայումը լրիվ նոր ռիսկեր է ստեղծում հայկական մի քանի բնակավայրի համար`Ճակատեն Շիկահող, Սրաշեն Ներքին հանդ, Ծավ համայնքների։

Եվ հատկանշական է, որ այս մասին լուռ է իշխանությունը, մարզպետը անգամ հարկ չի համարել մոտենալ թշնամու նոր թիրախ դարձած բնակավայրին, դե իսկ ՊՆ-ից առհասարակ ծպտուն չկա, կարծես սուվերեն տարածքում ամեն օր ադրբեջանցիների հայտնվելը դառնում է մեր ուժայինների համար սովորական իրադարձություն։

Սյուզի Բադոյան