ՎԻԴԵՈ. Ինչպես են քարշ տալով Սաակաշվիլիին տանում դատապարտյալների հիվանդանոց

Վրաստանի արդարադատության նախարարությանն առընթեր հատուկ քրեակատարողական ծառայությունը տեսանյութ է տարածել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերով, հայտնում է «Новости-Грузия»-ն։

Նախարարությունն ընդգծել է, որ տեսագրությունը հրապարակվել է «հանրության հետաքրքրությունից ելնելով»։
Ծառայությունը նշում է, որ հիվանդասենյակ տեղափոխելիս և ստուգելիս Սաակաշվիլին «ֆիզիկական վիրավորանքներ է հասցրել անձնակազմին և վնասել բժշկական սարքավորումները», ինչի կապակցությամբ Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը հետաքննում է իրականացնում։

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին։ Ինքը՝ նախկին նախագահն հայտարարել է, որ իրեն հավաստիացրել են քաղաքացիական կլինիկա տեղափոխելու մասին՝ Ռուսթավիի թիվ 12 բանտից, որտեղ նա գտնվում էր հոկտեմբերի 1-ից։ Սաակաշվիլիի խոսքով, երբ հասկացել է, որ իրեն տեղափոխել են թիվ 18 բանտային հիվանդանոց, հրաժարվել է իջնել մեքենայից, իսկ հետո իրեն «տապալել են գետնին, քաշել մազերից և երկու անգամ հարվածել պարանոցին»»: