ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ, ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ Գիշերը տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների վայրից տեսանյութ է հրապարակվել

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հրապարակել է տեսանյութ՝ Քանաքեռում այս գիշեր տեղի ունեցած 4 անձի սպանության դեպքի վայրից:

Նշվում է, որ դեպքի վայր հանդիսացող տան բակում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ՝ 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ, արնանման հետքեր և այլն։
Հիշեցնենք, նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։

Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են հիվանդանոցում: Տան բակում էլ տղամարդկանց դիեր են եղել։ Պարզվել է նաև նրանց ինքնությունը՝ 43-ամյա Արթուր Ղազարյան ու 37-ամյա Արայիկ Խաչատրյան։ Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։

Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։

Հիշեցնենք, տեղի ունեցած կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել:

Նշենք, որ տունը պատկանել է ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանն է, ով նույն ինքը՝ Քանաքեռցի Արտյուշն է, իսկ Արթուր Ղազարյանընույն ինքը՝ քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույ»-ն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, պատկանում է նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանին: Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր: