Պատգամավոր է սպանվել

Այս գիշեր ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթունի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել։ Ըստ ArmLur.am-ի աղբյուրների՝ սպանվել է հայտնի քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը։ Կան նաեւ այլ զոհեր։ Նրանց թիվը 4-ն է։

Hraparak.am-ի տեղեկություններով՝ սպանվել է նաև ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը՝ Քանաքեռցի Արտյուշը։
ArmLur.am-ի տեղեկություններով կրակողներից մեկը նրա տղան է։

Արտյուշը 4 որդի ունի՝ Նորոն, Վլադը, Հովհաննեսը և Հակոբը։ Դեռ հայտնի չէ, թե որ որդին է եղել կրակողներից մեկը։ Մեր աղբյուրներն ասացին, որ թիվ 1 հիվանդանոցում այս պատմության մասնակիցներից մեկին են բերել ։ Նա հրազենային վիրավորում ունի, 20 տարեկան է։