Կտեղակայվեն մաքսակետեր Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում․ ԱԽՔ

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ այսօր՝ ժամը 24.00-ից, Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում կտեղակայվեն մաքսակետեր։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

 

ԱԽ քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը նույնպես մաքսակետեր կստեղծի։