ՀՐԱՏԱՊ․ ՔԻՉ ԱՌԱՋ․ Մահացել է ճանաչված և սիրված․․․

Կյանքի 80-րդ տարում կյանքից հեռացել է ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանը: ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ցավակցական ուղերձ է հղել երգչուհու մահվան կապակցությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունը հայտնել ընտանիքի անդամներին, արվեստասեր հանրությանը:

 

Այս մասին տեղեկացնում է Մշակութային Արցախ ֆեյսբուքյան էջը:

 

Նախարարի ուղերձում ասված է.

 

«Անհուն թախիծ և անասելի ցավ ենք ապրում. այլևս մեզ հետ չէ ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի Արցախի մասնաճյուղի մանկապատանեկան խմբի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նաիրուհի Իսահակի Ալավերդյանը: Երկրային 80 տարիները մեկ ակնթարթում միաձուլվեցին երկնային ոլորտների անսահմանությանը:

 

Ծնվել-մեծացել է ազնվական ընտանիքում: Մշակութային հոգեկերտվածքը ժառանգել է մտավորական ծնողներից: Բանասիրական կրթությամբ երիտասարդ մասնագետը, հավատարիմ մնալով վաղ պատանեկան շրջանի նախասիրություններին և օժտվածությանը, իր գործունեությունն է ծավալել երաժշտության բնագավառում. «Ղարաբաղ» երգի-պարի պետական անսամբլի մեներգչուհի-պարուհի, ապա և «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի: Նրա տարերքը հայկական ժողովրդական, գուսանական երգերն էին, որոնք կատարում էր զուլալ ձայնով: Երգացանկի մաս կազմող արտասահմանյան երգերը նույնպես համ ու հոտ էին ստանում նրա կատարումներից: Իր արվեստով 1970-80-ական թվականներին ազգերի բարեկամություն քարոզող երգչուհին 1980-ականների վերջերից երգում էր ազգային-ազատագրական երգեր: Արցախյան շարժման նրա մեկնությունն ու պայքարը հայ երգն էր, որը շուտով տեղափոխեց նկուղներ, այնուհետև զորամասեր: Ժողովրդական երգչուհին հյուրախաղերով հաճախ էր շրջագայում հայահոծ երկրներ` Ֆրանսիա, Հունաստան, Բուլղարիա, Պարսկաստան, Գերմանիա և այլուր:

 

Ոչ միշտ ճաշակելով կյանքի քաղցրահամը` երգչուհին կամքի բացառիկ ուժով հաղթահարել է փոքր ու մեծ դժվարությունները, հոգևոր ու ֆիզիկական կորուստները: Տարանուն փորձությունները դիմակայելու նրա օրինակը կենսասիրության ազդակ էր, մինչև վերջ պայքարելու լիցքատու հնար: Դժբախտ պատահարից հետո Գերմանիայում երկարատև բուժումներից և վերականգնումից հետո տունդարձի ճանապարհին, երբ Շուշիի բարձունքից երևացել է Ստեփանակերտը, նա, չկարողանալով տիրապետել իր հորդ հուզումները, ասել է, որ միայն «Ստեփանակերտ» երգը երգելու համար արժեր լինել երգչուհի և հայ:

 

 

«Գեղագետ-մանկավարժը կայացած կարող է համարվել, երբ իրեն գերազանցող սերունդ դաստիարակի». երբեմն սիրում էր կրկնել երգչուհին: Ղեկավարելով «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի Արցախի մասնաճյուղը` Նաիրուհի Ալավերդյանը, իր հավաստմամբ, կրթել և դաստիարակել է իրեն գերազանցող սերունդ:

 

Երգչուհին երկար-երկար ապրելու է իր երգերով ու իր երգերը հավերժությանը փոխանցող սերունդներով»:

 

ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ․ Համացանցում հայտնվել է Հայ զինծառայողների և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի…

10.11.2021

 

Քանի՞ անցք կա այս հագուստի վրա․ հասարակ թեստ, որը կորոշի ինչքանով եք Դուք սրամիտ

10.11.2021

 

ՀՐԱՏԱՊ․ ՔԻՉ ԱՌԱՋ․ Մահացել է ճանաչված և սիրված․․․

10.11.2021

 

ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ Կնոջը ծեծի ենթարկած տղամարդու ինքնությունը պարզվել է. Նա․․․

10.11.2021

 

Թեստ. Որքա՞ն լավ է զարգացած Ձեր տրամաբանությունը

10.11.2021

 

 

205

 

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքի նյութերը և լուսանկարները, մասնակի կամ ամբողջական օգտագործելիս, պարտադիր է Yerevanblog.com-ի գրավոր համաձայնությունը և Yerevanblog.com-ին հղումը (hyperlink):

Կայքում հրապարակված նյութերը պարտադիր չէ, որ արտահայտեն Yerevanblog.com կայքի տեսակետը: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: