Բաքուն հայտնել է, թե իբրվերադարձրել է «սադրանքի հետևանքով» շրջափակման մեջ հայտնված 60 հայ զինծառայողի

Բաքուն հայտնել է, թե իբր ռուսական կողմի խնդրանքով վերադարձրել է «սադրանքի հետևանքով» շրջափակման մեջ հայտնված 60 հայ զինծառայողի։ Տեղեկությունը հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ՊՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-նավելի վաղ հերքել էր տեղեկությունն այն մասին, թե Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ։ Գերատեսչությունից նշել էին, որ իրադրությունը կայուն է և ամբողջությամբ գտնվում է հայկական ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։

Հղումը