Թշնամու կուտակումներ են նկատվել Իշխանասարի հատվածում

ArmDaily.am-ին հասած տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում գտնվող Իշխանասարում ադրբեջանցի զինվորականները երեկվա դրությամբ փորձել են ծուղակային իրավիճակներ ստեղծել հայ զինծառայողների համար։

Կրակոցների մասին տեղեկատվություն չկա, սակայն, նշվում է, որ ադրբեջանցիների կողմից սադրանքների փորձեր են արվել, ինչի հետևանքով Սյունիքում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահներ բարձրացել են Իշխանասարի դիրքեր։
Մեզ հասած տեղեկություններով՝ Իշխանասարում թշնամու կողմից ուժերի կուտակում է նկատվում, հայկական կողմն էլ հետևում է թշնամու տեղաշարժին և ուժերը կենտրոնացում։ Ասացին նաև, որ երբեմն տեղաշարժեր այս հատվածում թշնամու կողմից լինում են, սակայն երեկվանից սկսած կուտակումները մտահոգիչ են։

Մեզ տեղեկացրին, որ չի բացառվում, որ սա թշնամու կողմից ուշադրությունը շեղելու խորամանկ քայլ լինի, մասնավորապես, արհեստական կուտակումներ առաջացնելով Իշխանասարի հատվածում, որպեսզի հայկական ուժերը ևս որոշ ուժեր կենտրոնացնեն այդ հատվածում՝ փորձել առաջ գալ այն դիրքերում, որտեղ որ հայ սահմանապահների թիվը որոշակիորեն կրճատված կլինի։

Կապ հաստատեցինք «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Իրինա Յոլյանի հետ, նա մեզ տեղեկացրեց, որ այս պահին որևէ հստակ տեղեկություն չունի