Քիչ առաջ 8-11 տարեկան 8 երեխա հիվանդանոց են ընդունվել։Հայտնի է պատճառը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները տեղափոխվել են «Էլկա» մանկական զարգացման կենտրոնից։

Նրանք 8-11 տարեկան են և հիվանդանոց են ընդունվել «սննդային թունավորում» ախտանիշով։ Բժիշկներն այս պահին հետազոտում են երեխաներին։ Հիվանդանոց են ժամանում ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է տեղափոխված երեխաների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ։