Այսօր ադրբեջանցու կողմից սպանված Երեմյան Մարտիկն է։ Հայտնի են դեպքի մանրամասները

Այսօր Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցու կողմից սպանված Երեմյան Մարտիկն է։ Մարտիկը ու ևս 3 հոգի ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների թույլտվությունը ստանալով ճանապարհի այդ հատվածում, որը չեզոք գոտի է համարվում, նոր ջրատարի անցկացման աշխատանքների համար փորման աշխատանքներ են կատարել։

Թուրքերի պոստից նրանց է մոտենում մի ադրբեջանցի, ինչ որ բան է խոսում, որը տղերքը չեն հասկանում ու հայերենով ասում են, որ թույլտվություն ունեն ու ջրատարի համար աշխատանքներ են կատարում։ Ու հենց այդ պահին էդ թուրքը ատրճանակը հանում ու 5 մետր հեռավորությունից գնդակահարում ա Մարտիկին։ Մյուս անզեն ընկերները փորձում են պատսպարվել, բայց հասցնում է նրանց էլ գնդակահարել, տարբեր ծանրության վիրավորումներ հասցնել, ու հեռանում է….

❗❗❗խաղաղություն մուրացող ազգի վերածվեցինք, իսկ մեր հայրենակիցներին թուրքը ինչպես ցանկանում, որտեղ ցանկանում սպանում է մեր ԲՈԼՈՐԻ լուռ համաձայնությամբ❗😠