Տան փոքրն էր, շնորհալի տղա. Նոր մանրմասներ նախօրեին մահացու հրազենյային վիրավորում ստացած զինվորի մասին

Նախօրեին ՊՆ-մ տեղեկություն տարածեց, որ նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը:

«Իրավունքին» հայտնի դարձել, որ վերը նշված զինվորը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից է, ընտանիքի փոքրն էր, ունի իրենից մեծ եղբայր:

Մահացու վիրավորում ստացած զինվորին ընկերները լավագույն հատկանիշներով են բնութագրում, դեպքի մանրամասներից դեռ ծնողներն էլ հստակ տեղեկություն չունեն: Թալինի մեր աղբյուրը ասաց, որ զինվորի ծնողները եղել ԵՆ գերեզմաններում` թալինիցի 44-օրյա պատերազմում անմահացած զինվորի մահվան տարելիցին, երբ զանգել եւ գուժել են բոթը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ