ՀՐԱՏԱՊ․ Անօդաչու սարքի օգնությամբ՝ մահափորձ վարչապետի դեմ

Բաղդադում կիրակի գիշերը մահափորձ է կատարվել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմիի դեմ ականապատ անօդաչու թռչող սարքի օգնությամբ։ Տեղեկությունը հաղորդում է Arab News-ը: Ավելի ուշ երկրի կառավարության ղեկավարը Twitter-ում հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, նա չի տուժել:

«Ես կարգին եմ, փառք Աստծո, ու իմ ժողովրդի հետ, կոչ եմ անում բոլորին հանդարտության ու զսպվածության դրսևորել՝ հանուն Իրաքի», — Twitter-ում գրել է Ալ Կազիմին: