Կորոնավիրուսի դեմ սխալմամբ պատվաստել են 18 մանկիկների

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում երկուսից մինչեւ վեց ամսական 18 մանկիկների պատվաստել են Pfizer եւ BioNTech ընկերությունների արտադրության կորոնավիրուսի դեմ պատրաստանյութով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է տեղական Vietnam News հրատարակությունը:

Հանոյի առողջապահական մարմինների տվյալներով՝ միջադեպն այս շաբաթ ավելի վաղ տեղի Է ունեցել քաղաքի շրջաններից մեկում: Այն բանից հետո, երբ սխալմամբ կատարված պատվաստման մասին իմացել Է մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտը, երեխաներին հիվանդանոց են տեղափոխել հետազոտության եւ բուժընթաց անցնելու համար:

Հանոյի Ազգային մանկական հիվանդանոցի մասնագետների խոսքով՝ պատվաստված փոքրիկների վիճակը կայուն Է, նրանցից մի քանիսի մոտ ներարկումից հետո բարձրացել Է ջերմությունը, իսկ ներարկման տեղում հայտնվել Է կարմրություն եւ այտուցվածություն, թեեւ դրանք պատվաստման սովորական հետեւանքներ են, նշում Է հրատարակությունը:

Վիետնամի առողջապահության նախարար Նգուեն Տհան Լոնգը նոյեմբերի 4-ի երեկոյան այցելել Է հիվանդանոց եւ տեսակցել երեխաներին: Նա հորդորել Է՝ ուժեղացնել հսկողությունը ապագայում նմանօրինակ դեպքերը կանխելու համար եւ մեղավորներին խստորեն պատժել սխալ պատվաստում կատարելու համար:

Իր հերթին, Վիետնամի առողջապահության նախարարությունը խնդրել Է մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտին՝ ուսումնասիրել պատճառները, որոնք հանգեցրել են սխալի, եւ պարզել այն անձանց, որոնք պատասխանատվություն են կրում տեղի ունեցածի համար:

Գերմանական BioNTech եւ ամերիկյան Pfizer ընկերությունների կողմից մշակված պատվաստանյութը կլինիկական փորձարկումների երրորդ փուլում մոտավորապես 95 տոկոս ակտիվություն Է ցուցաբերել կորոնավիրուսռով վարակումը կանխելու գործում: Պատվաստանյութի կիրառմանը հավանություն են տվել տասնյակ երկրներում, առանձին պետություններ թույլատրել են պատվաստուկի օգտագործումը երեխաների ու դեռահասների պատվաստման համար:

Նոյեմբերին ԱՄՆ-ի CDC բժշկական կարգավորիչը պաշտոնապես հավանություն Է տվել 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաների համար Pfizer-ի պատվաստանյութի կիրառմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հղումը