Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը զոհվեցին տղերքը😥 Գիշերը ժամը 4։30 էր ……

Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Համարյա ամբողջ գիշեր չկարողացա քնել, մտածում էի գրեմ սա թե ոչ , անցել է ուղիղ մեկ տարի։

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը զոհվեցին տղերքը😥

Գիշերը ժամը 4։30 էր տղերքը հրամանով գնում էին Շուշի, տղերքին ասել էին գնում եք чистка անեք ու գնաք տուն,ըստ հրամանի` հետները միայն ինքնաձիգ, պահեստատուփեր, սաղավարտ ու զրահաբաճկոն վերցնել։ Տղերքը չգիտեին ,որ թշնամին Շուշիի բերդի վրա արդեն դիրքավորված սպասում է նրանց գալուն։

Ճանապարհը դեպի Շուշի անցնում էր մեր պոստերով , հավաքվեցին մեր մոտ ,որ ճամփա ընկնեն։
Տղերքից մեկը` մատնության մսաղացից ողջ մնացած միակ սպան ով պատերազմից մինչ օրս իմ հարազատն է դարձել, դիմեց ինձ,որ իր իրերը վերցնեմ մոտս պահեմ ու գնացին։
Առավոտյան իմացանք ինչ է կատարվել` դարանակալված թշնամին սպասել է տղերքը հասնեն այնպիսի մի կետի, որտեղից արդեն հնարավոր չէր լինի նահանջել ու կրակ է բացել դիպուկահարներից։
Մոտ 2 ժամ 40 րոպե տևած մարտերում զոհվեցին շատերը մյուսները նահանջելու ոչ մի տարբերակ չունեին, սակայն հրաշքով` մեր տանկիստների միջամտությամբ հնարավոր է դառնում ողջ մնացածների դուրս բերումը նշանառության գոտուց։ Նորից կապնվեցի տղերքի հետ , հիվանդանոցում էին, ընկերս խնդրեց,որ իր սպիտակ բաճկոնը, եթե ողջ մնամ հետս հասցնեմ Երևան։ Ողջ մնացի ,բերեցի, հանձնեցի ընկերոջս։

Այդ օրվանից անցել է մեկ տարի, հիշում եմ ամեն ինչ, հիշում եմ բոլորին ։Կհիշեմ ՄԻՇՏ

ԼՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ ՄՆԱՔ ՏՂԵՐՔ😥