«Տաշիր Պիցցա»-ն հանդես է եկել հայտարարությամբ

«Տաշիր Պիցցա» պիցցերիաների ցանցն այսօր հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով:

«Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով: Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ այսօր Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի։ ԱՆ-ն հորդորում է ցանցից օգտված բոլոր քաղաքացիներին գանգատների դեպքում դիմել բուժօգնության։