ՖՈՏՈ․ ՄՈՒՏՔԸ ՄԵԾԵՐԻ ՀԱՄԱՐ․ Կին պաշտոնյայի բաց «արկածները» սոցցանցերում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) շուրջ երեք տարի է` չունի մամուլի հարցերով պատասխանատու, և հաճախ դա է որպես պատճառ բերվում, որ ոլորտին վերաբերող հարցերին ո՛չ պատշաճ, և ո՛չ էլ ժամանակին են տրվում պատասխանները: Երբեմն անգամ հարցերը մնում են անպատասխան, ինչն էլ ՀՀ օրենքի խախտում է:

ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանը մամուլի հարցերով պատասխանատու չունենալուց բացի, ըստ ամենայնի, չունի նաև պետական պաշտոնյային հարիր պահվածք: Գուցե ունենար նման աշխատակից, որ կհուշեր, որ ամեն դեպքում սիրուն չէ բաց լուսանկարներ տեղադրել համացանցում՝ ի ցույց դնելով մարմինը: Եվ գուցե կհուշեր նաև, որ եթե պետական պաշտոնյան ունի այդքան ազատ ժամանակ, որ կարողանում է նման ակտիվություն ցուցաբերել համացանցում, ապա լավ կլիներ՝ դրա փոխարեն անպատասխան չթողնվեին լրագրողների հարցումները, ի վերջո, ինչ-որ բան արվեր Հայաստանը եվրոպական թռիչքային սև ցուցակից դուրս բերելու համար, ինչը տեղի ունեցավ հենց Տաթևիկ Ռևազյանի և իշխանության այլ ներկայացուցիչների ոչ կոմպետենտ կառավարման արդյունքում